Մոսկվայում բժիշկները բերանի միջով պարավահանաձեւ գեղձի ադենոմայի հեռացման վիրահատություն են կատարել։ Այս մասին լրագրողներին հայտնել է Մոսկվայի փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովան։
«Ա.Կ. Երամիշանցեւի անվան քաղաքային կլինիկական հիվանդանոցում մշակում եւ կիրառում են պարանոցի շրջանի պաթոլոգիաների վիրաբուժական բուժման ժամանակակից, ցածր տրավմատիկ մեթոդ։ Օրինակ՝ վիրաբուժական միջամտությունները կատարվում են տրանսօրալ, այսինքն՝ բերանի միջով, առանց մեծ կտրվածքների։ Սա թույլ է տալիս առաջին հերթին բուժել հիվանդությունը եւ միեւնույն ժամանակ նվազեցնել հիվանդի մարմնի վիրաբուժական բեռը, թեթեւացնել ցավն ու վերականգնումը, խուսափել տեսանելի սպիներից, որոնք չեն կարող դրական ազդեցություն չունենալ հիվանդի փսիխոհուզական վիճակի վրա»,- ասել է Ռակովան։
Նա նշել է, որ պացիենտը դիմել է բժշկի՝ քրտնարտադրության եւ քնկոտության, սրտխառնոցի, գլխացավի եւ աղեստամոքսային տրակտի խանգարման բողոքներով: Նրա մոտ ախտորոշվել է պարավահանաձեւ գեղձի ադենոմա։
Մասնագետները վիրահատությունը կատարել են մեկ ժամվա ընթացքում, այն հաջող է անցել եւ առանց բարդությունների, պացիենտը նշել է իր վիճակի ընդհանուր բարելավման մասին։ Ներկայում նա վերականգնողական փուլ է անցնում, կատարվում է արյան մեջ կենսական միկրոտարրերի մակարդակի մանրակրկիտ մոնիթորինգ, նա պետք է բնակության վայրում էնդոկրինոլոգի ամբուլատոր հսկողության տակ գտնվի:






