Թռչնագրիպի բռնկումը, որը մոլեգնել է Միացյալ Նահանգներում, ինչը հանգեցրել է հավի ձվի գնի բարձրացմանը և ԱՄՆ-ում դրանց դեֆիցիտի, ամենալուրջն է վերջին տարիներին, գրում է բրիտանական Financial Times պարբերականը՝ վկայակոչելով հումքային ապրանքների գների վերաբերյալ տվյալները վերլուծող Expana տեղեկատվական ծառայության առաջատար խմբագրին։

«Թեև թռչնագրիպի ալիքները վերջին մի քանի տարիների ընթացքում անցել-գնացել են, այս բռնկումը մինչ օրս ամենաուժեղն է, ոչ մի նշան չկա, որ այն կդանդաղի»,-նշել է  Expana-ի խմբագիր Կարին Ռիսպոլիին:

Ամերիկացի ագարակատերը ստիպված են հավերին ոչնչացնել թռչնագրիպի տարածումը կասեցնելու համար, հայտնում է РИА Новости-ն։ Ռիսպոլիի տվյալներով՝ վերջին չորս ամսում ԱՄՆ-ում մորթվել է մոտ 46 միլիոն ածան հավ, ինչը կազմում է երկրի (304 միլիոն) հավերի 15 տոկոսը: