Սիրտանոթային հիվանդությունները ողջ աշխարհում մահվան առաջին պատճառն են, ընդ որում՝ վաղաժամ մահվան։ Այդ պատճառով շատ կարևոր է սիրտանոթային հիվանդությունների կանխարգելումը, վաղ հայտնաբերումն ու բուժումը։ «Բեսթ լայֆ» բժշկական կենտրոնի ամբուլատոր ծառայությունը գործում է հենց այդ սկզբունքով՝ վաղ հայտնաբերել սիրտ–անոթային հիվանդությունները, բուժել և վերահսկողության տակ պահել հիվանդությունը՝ թույլ չտալով դրա հետագա զարգացումը։
««Բեսթ լայֆ» բժշկական կենտրոնում իրականացնում ենք բարձր մակարդակի ամբուլատոր ծառայություններ, որոնք ուղղված են սրտի հիվանդությունների վաղաժամ հայտնաբերման, կանխարգելման ախտորոշման, բուժման եւ երկարաժամկետ հսկողության: Աշխատանքը հիմնված է ապացուցողական բժշկության համաշխարհային նորագույն ուղեցույցների եւ միջազգային փորձի վրա, որն ապահովում է բարձր որակ յուրաքանչյուր պացիենտի համար», - ասում է «Բեսթ լայֆ» ԲԿ ամբուլատոր ծառայության ղեկավար վահրամ Փիրուզյանը։
Ծառայությունն ապահովված է բոլոր ժամանակակից սարքավորումներով՝ սրտային պաթոլոգիաները հայտնաբերելու համար։ Կատարվում է էլեկտրասրտագրություն, էխոսրտագրություն, ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ սրտի աշխատանքը հետազոտող Թրեդմիլ թեստ, Հոլթեր մոնիտորինգ, որը թույլ է տալիս հետեւել, թե ինչպես է սիրտն աշխատում որոշակի ժամկետում։ Կատարվում են նաև անոթների դուպլեքս հետազոտություններ, կորոնար անոթների համակարգչային տոմոգրաֆիա, կորոնարոգրաֆիա, տարբեր լաբորատոր քննություններ և նեղ մասնագետների խորհրդատվություն։
Մանրամասները տեսանյութում։





