Չինացի վիրուսաբանները չղջիկի նոր կորոնավիրուս են հայտնաբերել, որը կարող է վարակել մարդկանց այնպես, ինչպես COVID-19-ը։

Հրատարակությունը նշում է, որ հետազոտությունն անցկացվել է Գուանչժոուի լաբորատորիայում՝ Չինական գիտությունների ակադեմիայի Գուանչժոուի մասնաճյուղի, ինչպես նաև Ուհանի համալսարանի և Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի մասնագետների հետ:

«Մենք հայտնում ենք HKU5-CoV-ի հստակ գիծ (գիծ 2) հայտնաբերման և մեկուսացման մասին, որը կարող է օգտագործել ոչ միայն չղջիկի ACE2 [մեմբրանային սպիտակուցը], այլև մարդու ACE2 և կաթնասունների տարբեր ACE2 օրթոլոգներ», - մեջբերում է հրատարակությունը վիրուսաբանների խոսքերը։

Գիտնականները պարզել են, որ չղջիկների նմուշներից մեկուսացված վիրուսը կարող է վարակել մարդու բջիջները: