Դպրոցներում և մանկապարտեզներում բացակայությունների թիվը վերջին օրերին շատացել էր սուր շնչառական վարակների պատճառով։ Այս հաստատություններում ուժեղացված հսկողություն էր իրականացվում, երեխաներին պարտադիր ջերմաչափում էին, բայց պատկան մարմինները դպրոցները փակելու անհրաժեշտություն չէին տեսնում։ Դպրոցները երեկ փակվեցին վատ եղանակային պայմաններից ելնելով։
Սուր շնչառական վարակների առումով խոցելի խմբում երեխաներն են, որը մի քանի գործոններով է պայմանավորված. առաջին հերթին երեխաներն ունեն դեռ չձևավորված իմունիտետ, որը կարող է պատճառ դառնալ մի շարք հիվանդությունների ձեռքբերման: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց Դավիթյանց պոլիկլինիկաների ընտանեկան բժիշկ Տաթև Ղալաչյանը:
«Ունենք նաև այլ ռիսկի խմբեր, որոնք այս պարագայում բավականին շատ մեծ թիվ են կազմում հիվանդացության. խոսքը խրոնիկ հիվանդների ու հղիների մասին է։
Այս տարվա շնչառական վիրուսի բարդություններից առավել հաճախ հանդիպողը թոքաբորբներն են, ունենք նաև սինուսիթներ, բրոնխիթներ, հայմորիթներ, որոնք պատճառ են դառնում շատ հաճախ հոսպիտալացման։ Պատճառներից մեջ կարևորագույններից մեկն այն է, որ իրականացվում է ոչ ռեցիոնալ բուժում, ինչպես նշանակումներների տեսքով, այնպես էլ մարդկանց ինքնուրույն ներգրավվածությամբ: Այսինքն փորձում են իրականացնել տնային պայմաններում բուժումներ, սակայն արդյունքները լինում են շատ հաճախ անկանխատեսելի և վերջում ունենում ենք հոսպիտալացման մեծ դեպքեր»,-ասաց նա:
Մանրամասները ռեպորտաժում։





