Նոր հետազատությունը ցույց տվեց, որ մրսածություն, ականջային վարակներ եւ սուր ֆարինգիտ առաջացնող երկու հիմնական մանրէներ կարող են երկար ժամանակի ընթացքում գոյատեւել խաղալիքների, կենդանիների , գրքերի, մանկական մահճակալների եւ երեխաների հետ կապված իրերի մակերեսին, նույնիսկ դրանք մաքրելուց հետո:
«Infection and Immunity» ամսագրում հրատարակված բացահայտումները, ցույց տվեցին, Streptococcus pneumoniae եւ Streptococcus pyogenes մանրէները մակերեսների վրա ավելի պահպանվում են , քան նախկինում մտածում էին:
Գիտնականների խոսքով, հետազոտությունը ցույց է տալիս, որ այս վարակների կանխարգելման համար լրացուցիչ միջոցներ են անհրաժեշտ, հատկապես դպրոցներում, մանկապարտեզներում եւ հիվանդանոցներում, տեղեկացնում է Newsmax Health-ը։
Իրենց ենթադրությունը ստուգելու համար՝ գիտնականները հետազոտեցին մանկապարտեզներից մեկում առկա իրերի մակերեսները: Հինգ փափուկ խաղալիքներից չորսի վրա հայտնաբերվեց S. Pneumonaie, իսկ մահճակալների մակերեսին առկա էին S. Pyogenes մանրէներ, նույնիսկ դրանք մաքրելուց հետո:






