ԱՄՆ արեւմտյան Տեխասի նահանգում չպատվաստված երեխա է մահացել կարմրուկից, սա առաջին մահն է բռնկումից հետո, որն սկսվել է անցած ամսվա վերջին:

Սա նաեւ 2015-ից ի վեր ԱՄՆ-ում կարմրուկից մահացության առաջին դեպքն է։

Դպրոցական տարիքի երեխան, որը պատվաստված չէր եւ անցած շաբաթ հոսպիտալացվել էր, մահացել է, նշվել է Տեխասի նահանգի առողջապահության վարչության հայտարարությունում:

Տեղի առողջապահության վարչության պաշտոնյաները նույնպես հաստատել են մահը, բայց ոչ մի գործակալություն մանրամասներ չի հաղորդել:

Նահանգի առողջապահության վարչությունը երեքշաբթի հայտնել է, որ Արեւմտյան Տեխասի գյուղական ինը շրջաններում կարմրուկի բռնկման դեպքերը հասել են 124-ի:

Դեպքերի ճնշող մեծամասնությունը 18 տարեկանից ցածր մարդկանց մոտ է գրանցվել, հայտնել է առողջապահության պետական ​​վարչությունը։ Ինը դեպք է գրանցվել նաեւ Նյու Մեքսիկոյի արեւելյան մասում:

Հեյնս օկրուգում, որտեղ գրանցվել է հիվանդության 80 դեպք՝ ամենաբարձր ցուցանիշը Տեխասում, դպրոցահասակ երեխաներից շատերը հրաժարվել են ստանալ առնվազն մեկ պահանջվող պատվաստանյութը.  2023-24 ուսումնական տարում մանկապարտեզային տարիքից մինչեւ 16-17 տարեկանների գրեթե 14 տոկոսը պետք է պատվաստում ստանար։ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը հաստատել է, որ երեխայի մահը, որի մասին հաղորդվել է չորեքշաբթի, երկրում կարմրուկից առաջին մահն է 2015-ից ի վեր: Կարմրուկը սովորաբար սկսվում է մրսածության նման ախտանիշներով, որոնցից մի քանի օր հետո հայտնվում է ցան:

Որոշ մարդկանց մոտ կարող են նաեւ փոքր բշտիկներ առաջանալ բերանում: