«Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնում հերթական անգիոգրաֆիկ հետազոտությունն է՝ անոթների զննումը կոնտարաստային նյութի ներարկմամբ եւ ռենտգեն հսկողությամբ։  Այս կենտրոնում օրական միջինում 18–22 կորոնարոգրաֆիա է իրականացվում՝ պսակաձեւ անոթների անգիոգրաֆիա։ Արդյունքների հիման վրա որոշվելու է հետագա մարտավարությունը՝ դեղորայքային բուժում, ստենտավորում կամ շունտավորում։ Բժիշկները մանրամասն զննում են սիրտը սնուցող անոթները տարբեր դիրքերից։ Նեղացումներ կան, բայց անոթների փակվածության աստիճանը հստակ չէ։ Նման դեպքերում կիրառվում է FFR հետազոտությունը, որով որոշվում է նեղացած անոթով արյան թողունակությունը։  Սա ժամանակակից տեխնոլոգիա է, որը Հայաստանում առաջինը կիրառել են «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնում։

Մանրամասները դիտեք տեսանյութում։