Ոչ չարորակ գինեկոլոգիական հիվանդությունները (ՈՉԳՀ) կապված են սիրտ-անոթային եւ/կամ ցերեբրովասկուլյար հիվանդության (ՍԱՀ) հետ, այս մասին հրապարակվել է Heart ամսագրում:
Շվեյցարիայի Լուգանոյի տարածաշրջանային գրասենյակի բժշկական գիտությունների թեկնածու Ջորջիա Էլիզաբեթ Կոլոմբոն եւ նրա գործընկերները ուսումնասիրել են գրականությունը, որպեսզի պարզեն կապը ՈՉԳՀ-ի եւ ՍԱՀ-ի միջեւ։ Իշեմիկ հիվանդության, սրտի անբավարարության եւ ցերեբրովասկուլյար հիվանդության ու ծայրամասային անոթային հիվանդության համադրությունը որոշել է ՍԱՀ-ի ընդհանուր ելքը:
Վերլուծությունը ներառել է 28 հետազոտություն, որոնց մասնակցել է 3 271 242 մարդ: Հետազոտողները պարզել են, որ ուսումնասիրությունների 53.3 տոկոսում առկա է կանխակալության լուրջ/կրիտիկական ռիսկ: Ընդհանուր առմամբ, ոչ չարորակ գինեկոլոգիական հիվանդություններ ունեցող հիվանդների մոտ զգալիորեն աճել է համակցված սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկը:
Հիվանդության պատմության մեջ էնդոմետրիոզի կամ պոլիկիստոզային ձվարանների համախտանիշ ունեցողներին բնորոշ են եղել սիրտ-անոթային հիվանդություններ եւ դրանց բաղադրիչների զարգացման ավելի մեծ ռիսկ:
«Մեր արդյունքները հաստատում են ողջ կյանքի ընթացքում հեռանկարային հետազոտությունների անհրաժեշտությունը՝ գնահատելով սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկը ՈՉԳՀ-ով հիվանդների մոտ ընդհանուր առմամբ եւ բնակչության ենթախմբերում, ինչը կարող է նպաստել առաջնային կանխարգելման ռազմավարությունների մշակմանը», - նշել են գիտնականները:






