Հանրային առողջապահության խնդիրները, կրծքի կաթի բանկի ստեղծման հնարավորությունները եւ այլ հարցեր Մոսկվայում Ուկրաինան, Հայաստանը, Ղազախստանը, Չեխիան եւ Բուլղարիան ներկայացնող երիտասարդ գործարարների եւ գիտաբժշկական շրջանակների ներկայացուցիչների քննարկման թեման կդառնան: NextGeneration ծրագրի շրջանակում իրականացվելիք միջոցառումը 2014թ.-ի հոկտեմբերի 26-30-ը՝ Ռոսսոտրուդնիչեստվոյի նախաձեռնությամբ կկազմակերպվի:

Պատվիրակության անդամները հանդիպումներ կունենան Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի, ՌԴ առողջապահության նախարարության, Մոսկվայի Ի. Մ. Սեչենովի անվան պետական բժշկական համալսարանի եւ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի աչքի հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտի ներկայացուցիչների հետ:

Պատվիրակներն այցի շրջանակում առողջապահության ոլորտում Ռուսաստանի փորձին կծանոթանան եւ իրենց զեկույցները կներկայացնեն: Օրինակ՝ Ղազախստանը ներկայացնող երիտասարդ գիտնականները մտադիր են իրենց երկրում գործարկվող պրոֆիլակտիկ բժշկության մասին պատմել: Վերը հիշատակված երկրների գիտաբժշկական շրջանակների ներկայացուցիչները, ռուս գործընկերների հետ միասին, նաեւ կրծքի կաթի բանկի ստեղծման հնարավորությունները կքննարկեն եւ աչքի հիվանդությունների կլինիկայի գործունեությանը կծանոթանան: