Սա այն եզակի դեպքերից է, երբ արտերկրից մասնագետներ են եկել մեր բժիշկներին ինչ որ բան սովորեցնելու, այլ իրենք են ուզում սովորել հայ մասնագետներից։ Այս մասին հայտնում է Էրեբունի» բժշկական կենտրոնն իր ֆեյսբուքյան էջում։
«Էրեբունի» բժշկական կենտրոնը մշտապես ձեռք է բերում նորագույն սարքավորումներ, որոնք հմտորեն կիրառվում են կենտրոնում: Ոլորտում առաջատար, աշխարահռչակ ընկերությունները, որպես այս սարքավորումներն արդեն գործածող և հաջողություն արձանագրող կենտրոն, «Էրեբունիին» խնդրում են տարբեր երկրների մասնագետների հրավիրել Հայաստան, դասընթացներ կազմակերպել այստեղ:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի կրթական կենտրոնը ևս բացառիկ է ինչպես կազմակերպվող դանընթացների քանակով, այնպես էլ արդյունավետությամբ:






