Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ մինչեւ 7 տարեկան երեխաների մոտ ձեւավորվում են անառողջ պատկերացումներ քաշի եւ մարմնի ձեւի մասին։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են  Journal of Experimental Child Psychology ամսագրում։

Գիտնականները զգուշացնում են, որ նրանց ոչ ճիշտ պատկերացումները կարող են ի վերջո հանգեցնել սննդային վարքի խանգարումների։

Հետազոտության ընթացքում 7-15 տարեկան երեխաներին, ինչպես նաեւ մեծահասակներին ցույց են տվել տարբեր հասակի մարդկանց լուսանկարներ եւ խնդրել գնահատել, թե որքան են նրանք «ծանր» կամ «թեթեւ»։ Բոլոր տարիքի մասնակիցները զգալիորեն փոխել են քաշի իրենց ընկալումն այն բանից հետո, երբ նրանց ցույց են տվել կլինիկական ավելորդ քաշ կամ ճարպակալում ունեցող մարդկանց պատկերներ։ Մասնավորապես, ավելորդ քաշ ունեցող մարդկանց լուսանկարները հանգեցրել են պատկերացումների փոփոխման մարմնի կառուցվածքի «թեթեւ» ձեւի մասին։

Գիտնականները նշել են, որ այդ արդյունքները մատնանշում են այն, որ քաշի մասին մարդկանց պատկերացումները սկսում են փոխվել արդեն 7 տարեկանում։

Ներկայում գիտնականների թիմը մշակում է խաղային մեթոդիկաներ՝ ուսումնասիրելու համար երեխաների պատկերացումներն իրենց մարմնի կատարելության մասին ամենավաղ տարիքից։