Նախորդ տարի աշնանը Հայաստանում սկսել է գործել «Էրեբունի» ճառագայթային կենտրոնը, որը եզակի է մեր տարածաշրջանում։
«Առանձին կառույց է կառուցվել, և ի դեպ, ֆանտաստիկ արագությամբ։ Մեկ տարի մեկ ամիս ժամանակահատվածում, որը տվյալ կենտրոնների համար ֆանտաստիկ է, և ոչ միայն զարմացրել է Հայաստանի շինարարաներին և գիտակներին այդ գործի, այլ զարմացրել է նաև մեր արտասահմանցի գործընկերներին։ Ի դեպ նշեմ, այն 2024 թվականի աշխարհում բացված վերջին ռադիոթերապիայի կենտրոնն է, որը հագեցած է ժամանակակից սարքավորումներով», – ասում է կենտրոնի ղեկավար Կոստան Ղալումյանը։
Կոստան Ղալումյանի և ճառագայթային ուռուցքաբան Նատալյա Կորնիևսկայայի հարցազրույցը դիտեք այսօր` 20:05-ին Freenews TV-ի եթերում:






