«Շենգավիթ» բժշկական կենտրոնը միացել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից նախաձեռնված անվճար արյունատվության խթանման բարեգործական ծրագրին` ընդունելով Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի փոխանցած էստաֆետը։ Այս մասին տեղեկանում ենք բուժկենտրոնի ֆեյսբուքյան էջից։
«Մարտի 14-ին «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան բանկի թիմը գտնվում էր «Շենգավիթ» ԲԿ-ում, որտեղ կենտրոնի աշխատակիցները կամավոր դարձան արյան դոնորներ` նպաստելով այս կարևոր առաքելության շարունակականությանը։
Նշենք, որ 1/5000-ից ակումբին միացան նաև նոր անդամներ՝ ընդլայնելով արյունատվության մշակույթը Հայաստանում։
Մեր հերթին էստաֆետը փոխանցում ենք Astghik Medical Center-ին։
Արյունը կյանքեր է փրկում․ միացեք նաև դուք», – ասվում է հաղորդագրության մեջ։






