Տասնյակ միլիոնավոր դրամներով տուգանվել են հայաստանյան դեղատները՝ առանց էլեկտրոնային դեղատոմսի դեղ վաճառելու համար։ Դեղատնային ցանց կա, որի տուգանքը 116 մլն դրամ է կազմել։

Հարյուրավոր միլիոնների հասնող տուգանքը կազմվել է մեկ տարվա ընթացքում։ Էլեկտրոնային դեղտամոսերի համակարգը Հայաստանում ներդվեց 2024–ի մարտին։ Առաջին մի քանի օրը բժիշկները 470 անուն դեղի համար լրացրեցին էլեկրոնային դեղատոմս։ Հետո վերադարձան հին մեթոդին՝ թղթային տարբերակին։ Վերոնիկա Մուրադյանը 5 տարվա դեղագործ է, աշխատում է դեղատանը։ Ասում է՝ վերջին ամիսներին էլեկտրոնային դեղատմոսով սպասարկել են միայն մեկ հաճախորդի։

Գրեթե նույն վիճակն է հանրապետության մյուս դեղատներում։ 81 դեղատուն ունեցող Վագա ֆարմ դեղատնային ցանցը հաշվել է՝ փետրվարի 11–ից 27–ն ընկած ժամանակահատվածում ամբողջ ցանցում ընդամենը 20 էլեկտրոնային դեղատոմս է ներկայացվել։

Այս ցանցը փորձել է պարզել, թե ինչու բժիշկները չեն լրացնում էլեկտրոնային դեղատոմս։ Խոսել են 113 բժշկի հետ, որոնք նշանակումը թղթային դեղատոմսով են կատարել։

Մանրամասները դիտեք մեր տեսանյութում։