Քաղցկեղի ամերիկյան միության (ACS) նոր ուսումնասիրությունը նշել է, որ 1970-2022թթ.ն ԱՄՆ-ում կանխվել է թոքերի քաղցկեղից մահացության ավելի քան 3,8 միլիոն դեպք եւ 76 միլիոնից ավելի կյանք-տարիներ են գրանցվել՝ ծխելու տարածվածության զգալի նվազման պատճառով: Արդյունքները հրապարակվել են CA: A Cancer Journal for Clinicians ամսագրում։
Դոկտոր Ֆարհադ Իսլամին եւ նրա թիմն ուսումնասիրել են այս տեղեկությունը՝ օգտագործելով 1970-2022թթ. մահացության մասին առողջապահության վիճակագրության ազգային կենտրոնի տվյալները (ազգային ընդգրկմամբ)։ Թոքերի քաղցկեղից մահերի թիվը հաշվարկվել է դիտարկվող մահերի թիվը ամեն տարի ակնկալվող մահերի թվից հանելով՝ ըստ սեռի, տարիքի, ռասայի եւ տարիքային խմբի։ Խնայված կյանքերի մարդ-տարի թիվը գնահատվել է որպես կանխարգելված վաղաժամ մահացության չափանիշ՝ հիմնվելով լրացուցիչ տարիների միջին թվի վրա, որոնք մարդը կապրեր, եթե չմահանար թոքերի քաղցկեղից:
Քանի որ քաղցկեղի բոլոր տեսակներից մահացության մակարդակը միասին նվազել է վերջին տասնամյակների ընթացքում, հետազոտողները նաեւ գնահատել են 1970-2022թթ. քաղցկեղի բոլոր տեսակներից կանխված մահերի համամասնությունը, որոնք կապված են եղել թոքերի քաղցկեղի կանխարգելված բեռի հետ:
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ 1970-2022թթ. կանխվել է թոքերի քաղցկեղից 3 856 240 մահ (տղամարդկանց մոտ՝ 2 246 610, կանանց մոտ՝ 1 609 630) եւ կյանքի 76 275 550 մարդ-տարի (40 277 690 տղամարդկանց մոտ, 35 997 860՝կանանց), ինչը միջինը կազմել է 19,8 մարդ-տարի (տղամարդկանց համար՝ 17,9, կանանց համար՝ 22,4)։
Թոքերի քաղցկեղից կանխված մահերի թիվը կազմել է 51,4 տոկոս քաղցկեղից ընդհանուր մահացության ենթադրվող նվազումից եւ զգալիորեն ավելի բարձր է եղել տղամարդկանց մոտ (60,1 տոկոս), կանանց մոտ՝ 42,7 տոկոս։ Ըստ ռասայի բաժանման դեպքում այդ բաժինը կազմել է 53,6 տոկոս սպիտակամորթների մոտ (62,6 տոկոս տղամարդկանց, 44,6 տոկոս՝ կանանց մոտ) եւ սեւամորթների շրջանում՝ 40,0 տոկոս (44,4 տոկոս՝ տղամարդիկ, 34,7 տոկոս՝ կանայք)։






