Իլոն Մասկը հաստատել է իր Neuralink ընկերության 2025թ. պլանները Blindsight անվանմամբ չիպի նոր մշակման մասին՝ մարդու ուղեղում տեղադրվելու համար, որը կոչված է լինելու վերադարձնել տեսողությունը։
«Իլոն Մասկի Neuralink ընկերությունը մտադիր է փոխպատվաստել իր նոր Blindsight ուղեղային չիպը պացիենտի ուղեղում 2025թ. վերջին։ Սարքը կոչված է վերադարձնել անգամ լիովին կույր մարդկանց տեսողությունը»,- նշվել է տեխնոբլոգեր եւ ներդրող Սոյեր Մերիթի հաղորդագրությունում, որը Մասկը տեղադրել է X-ի իր էջում։ Գործարարի խոսքով՝ իմպլանտի տեղադրումը սկզբում պետք է հանգեցնի տեսողության մասնակի վերականգնման, սակայն ժամանակի ընթացքում չիպը թույլ կտա հասնել «տեսնելու գերմարդկային ունակության»։
Սեպտեմբերի 18-ին Մասկը տեղեկացրել էր, որ Blindsight նոր տեսողական իմպլանտը թույլ կտա տեսնել անգամ ի ծնե կույր մարդկանց։ Նա բացատրել է, որ ժամանակի ընթացքում սարքը թույլ կտա տեսնել ինֆրակարմիր եւ ուլտրամանուշակագույն սպեկտրներում եւ կկարողանա որսալ ռադարների ալիքների երկարությունը։
Ինչպես տեղեկացրել է Neuralink ընկերությունը Х սոցցանցում, Blindsight սարքը արժանացել է ԱՄՆ պարենի եւ դեղամիջոցների որակի հարցերի վարչության հավանությանը՝ որպես առաջավոր մշակում։






