Շենգավիթ ԲԿ-ն ամբողջովին ավտոմատացրել է պացիենտների ընդունման, գրանցման և դուրսգրման գործընթացը` անցնելով նորարարական թվային կառավարման համակարգի։ Այս մասին հայտնում են բուժկենտրոնից։

Պացիենտակենտրոն համակարգը հնարավորություն է տալիս արագ և արդյունավետ կառավարել բուժման գործընթացը՝ դարձնելով այն ավելի մատչելի պացիենտների համար։

Համակարգը թույլ է տալիս վայրկյանների ընթացքում ստեղծել ստացիոնար, ամբուլատոր կամ անհետաձգելի բժշկական պատմագրեր։

Այն ինտեգրված է լաբորատոր, ախտորոշիչ, ֆինանսական այլ համակարգերի հետ, ինչը հնարավորություն է տալիս վայրկյանների ընթացքում ուղղեգրել պացիենտին վիրահատարան, լաբորատորիա կամ ախտորոշման բաժանմունք և ստանալ ամբողջական տվյալներ։

HiCare համակարգի շնորհիվ բժիշկները մշտապես ունեն հասանելիություն իրենց պացիենտների բժշկական պատմագրերին՝ ներառյալ բոլոր հետազոտությունները, ինչը բարձրացնում է մատուցվող ծառայությունների որակը։

HiCare համակարգի ներդրմամբ լուծվել է նաև արխիվացման գործընթացի ավտոմատացումը`ապահովելով տվյալների անվտանգ պահպանում։

Համակարգը հնարավորություն է տալիս իրականացնել թե՛ կանխիկ, թե՛ անկանխիկ վճարումներ՝ ապահովելով հարմարավետություն ինչպես պացիենտների, այնպես էլ ֆինանսական բաժնի համար։

HiCare համակարգը նաև օգնում է բժիշկներին ավելի արագ և հեշտ լրացնել բժշկական փաստաթղթերը` նվազագույնի հասցնելով փաստաթղթաշրջանառությունը: