Վտանգավոր հիվանդության նոր համավարակ կարող է բռնկվել աշխարհում արդեն «վաղը»։ Դրա մասին նախազգուշացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրիեսուսը՝ աշխարհի երկրներին կոչ անելով ակտիվացնել աշխատանքը համավարակի կանխարգելման համար համաձայնագրի շուրջ։

Ելույթ ունենալով ԱՀԿ անդամ երկրների դեսպանների առաջ՝ նա նշել է, որ «COVID-19 համավարակն այժմ կարծես հեռավոր հիշողություն է»՝ հակամարտությունների, աշխարհաքաղաքական և տնտեսական ցնցումների հետնապատկերում։

«Սակայն հաջորդ համավարակը չի սպասի, որ ամեն ինչ հանդարտվի: Դա կարող է տեղի ունենալ 20 կամ ավելի տարի հետո, կամ դա կարող է տեղի ունենալ վաղը: «Մենք պետք է պատրաստ լինենք,-հայտարարել է Գեբրեյեսուսը: -Ահա թե ինչու աշխարհին անհրաժեշտ է ձեր ներգրավվածությունն ու առաջնորդությունը ԱՀԿ համավարակի պայմանագիրը ավարտին հասցնելու համար», - շեշտել է ԱՀԿ գլխավոր տնօրենը:

Նա հիշեցրել է, որ համաշխարհային առողջապահական անվտանգության ապահովումը համակարգված ջանքեր և ընդհանուր սպառնալիքների նկատմամբ համապարփակ մոտեցում է պահանջում։ «Բանակցությունների մասնակիցներն ավելի քան երեք տարի քրտնաջան աշխատել են համաձայնագիր ստեղծելու համար, որը հիմնված է ցավալի դասերի վրա, որոնք մենք քաղել ենք որպես համաշխարհային հանրություն՝ միաժամանակ հավասարակշռելով անդամ երկրների տարբեր կարիքներն ու  առաջնահերթությունները: Ես հավատում եմ, որ դուք պատրաստ եք դիմել փոխզիջման»,- եզրափակել է Գեբրեյեսուսը: