Հայտնի ԼՕՌ վիրաբույժ, պրոֆեսոր Դիաբ Հասան Մուհամեդ Ալին «Շենգավիթ» բժշկական կենտրոն կատարած հերթական այցի շրջանակում իրականացրել է ներքին ականջի անոմալիաների բարդ և եզակի վիրահատություններ։ Այս մասին տեղեկանում ենք բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջից։
Վիրահատություններն իրականացվել են աշխարհահռչակ «MED EL» ընկերության ժամանակակից իմպլանտներով։
Լսողական խնդիր ունցող պացիենտները կարող են դիմել «Շենգավիթ» բժշկական կենտրոն խորհրդատվության, հետազոտությունների և վիրահատությունների համար:
Հերթագրման և մանրամասն տեղեկատվության համար զանագահարել 011 560 560, 098 649 264։






