Նովոսիբիրսկի Մեշալկինի անվան ազգային բժշկական հետազոտական կենտրոնի վիրաբույժներն առաջինն են երկրում, որոնք 7 սանտիմետր երկարությամբ մինի-կտրվածքի միջոցով վերացրել են 27-ամյա պացիենտի սրտի հազվագյուտ արատը: Այս մասին հայտնել են կենտրոնի մամուլի ծառայությունում։
Պացիենտի մոտ հայտնաբերվել է ձախ կորոնար զարկերակի հեռացում ոչ թե աորտայից (ինչը նորմալ է), այլ թոքային զարկերակի ցողունից, որը բնածին հազվադեպ անոմալիա է։ Անոթների ոչ պատշաճ միացման պատճառով սրտի մկանը ստացել է ոչ թե թթվածնով հագեցած զարկերակային, այլ երակային արյուն, ինչը հանգեցրել է սրտի վատ սնուցման, իշեմիայի, ստենոկարդիայի եւ սրտամկանի ինֆարկտի։
«Հազվագյուտ դեպք մեծահասակների սրտային վիրաբուժության մեջ. երկու երեխաների 27-ամյա մոր մոտ ախտորոշվել է սրտի բնածին արատ: Այս արատով հիվանդների չափազանց փոքր տոկոսը գոյատեւում է մինչեւ հասուն տարիքը՝ չիմանալով իր հիվանդության մասին: Դրա վերացման վիրահատությունը դարձել է մեծահասակների մոտ նման անոմալիան շտկելու առաջին փորձը Ռուսաստանում»,- նշվել է մամուլի ծառայության հաղորդագրությունում:
Բժիշկները կորոնար զարկերակի սկզբնամասը տեղափոխել են առանց ձգելու եւ առանց շրջանցումների ու սինթետիկ միջոցների ճիշտ դիրքի։ Բժիշկները թոքերի ցողունի թերությունը ծածկել են «կարկատանով»։ Վիրահատությունը կատարվել է նվազագույն ինվազիվ միջամտությամբ՝ ընդամենը 7 սանտիմետր:
«Այս մոտեցումն ապահովել է պացիենտի արագ ապաքինումը եւ լավ կոսմետիկ էֆեկտը։ Աղջկա մոտ վերացել են ստենոկարդիայի բոլոր ախտանշանները։ Մեծ է հավանականությունը, որ ընդամենը մի քանի ամսից նա կդառնա սովորական առողջ մարդ»,- նշել են կենտրոնում։






