MV Medtech-ը 2019 թվականից ակտիվորեն գործում է հայկական բժշկական սարքավորումների շուկայում՝ դառնալով համաշխարհային մի շարք առաջատար արտադրողների պաշտոնական ներկայացուցիչը։ Ընկերության հիմնական նպատակն է հանրապետության բուժհաստատությունները բարձրորակ, ժամանակակից սարքավորումներով ապահովելը՝ նպաստելով առողջապահության որակի բարձրացմանը և բժշկական օգնության առաջադեմ չափանիշների ներդրմանը։
Ըստ ընկերության ներկայացուցիչների՝ MV Medtech-ի առանցքային խնդիրներից մեկը Հայաստանում բժշկական օգնության մակարդակի բարձրացմանը նպաստելն է՝ նորարար տեխնոլոգիաների հասանելիության միջոցով: Այսօր կազմակերպությունը համագործակցում է հանրապետության մի շարք կլինիկաների հետ, որոնց թվում՝ այնպիսի խոշոր բուժհաստատությունների, ինչպիսիք են «Նաիրի» և «Էրեբունի» բժշկական կենտրոնները:
Ի՞նչ սարքավորումներ է մատակարարում MV Medtech-ը
Ընկերությունը զբաղվում է լայն սպեկտրի սարքավորումների մատակարարմամբ՝ տարբեր բժշկական ուղությունների համար, մասնավորապես.
- վիրաբուժություն,
- սրտաբանություն,
- վերակենդանացում,
- ախտորոշում,
- մանկաբարձություն,
- ինչպես նաև՝ ընդհանուր հիվանդանոցային սարքավորումներ.
Մասնավորապես, խոսքը այնպիսի սարքերի մասին է, ինչպիսիք են
վիրահատական սեղաններն ու լամպերը, թոքերի արհեստական օդափոխման ու անզգայացման սարքերը, դեֆիբրիլյատորները, ԷՍԳ մոնիտորինգի համակարգերը, էլեկտրոկարդիոգրաֆները, էրգոմետրերը, նորածինների ինկուբատորները, ծննդաբերական մահճակալները, մանկական և մեծահասակների բժշկական մահճակալները:
Հարկ է նշել, որ MV Medtech-ը չի սահմանափակվում միայն սարքավորումների մատակարարմամբ: Ընկերությունն նոր սարքավորումների շահագործման համար ապահովում է դրանց տեղադրումը, սպասարկումը և բժշկական անձնակազմի վերապատրաստումը:
Ո՞ւմ հետ է համագործակցում MV Medtech-ը
Ընկերության գործընկերների թվում են մի շարք համաշխարհային ապրանքանիշներ, մասնավորապես՝ Draeger-ը, Schiller-ը, Biotronik-ը, Linet-ը, Lojer-Merivaara-ն, Progetti-ն, Digiterm-ը և այլ արտադրողներ։ Դրա շնորհիվ հայաստանյան կլինիկաներին հասանելի են դառնում առողջապահության ոլորտի նորագույն մշակումներն ու լուծումները։
Առաքումների աշխարհագրությունը
Թեև MV Medtech-ը հիմնականում կենտրոնացած է Հայաստանի բուժհաստատությունների վրա, ընկերությունը սարքավորումներ է մատակարարում նաև երկրից դուրս՝ մասնավոր և պետական կլինիկաների անհատական հայտերով:
Ինչու՞ ընտրել MV Medtech-ը
Ըստ հաճախորդների արձագանքների՝ MV Medtech-ը դրսևորվել է որպես վստահելի մատակարար՝ հաճախորդամետ վարվելակերպով, համագործակցության ճկուն պայմաններով և սպասարկման որակի հանդեպ ուշադրությամբ: Դա ընկերությանը հնարավորություն է տվել համեմատաբար կարճ ժամանակահատվածում շուկայում կայուն դիրք գրավել։
Հարցումների և լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք.
+374 91 21 71 71
+374 91 22 99 77
հեռախոսահամարներով:






