Ռուսաստանցի գիտնականներն իրենց գործընկերների հետ միասին ուսումնասիրել են շաքարային դիաբետով հիվանդ կանանց և տղամարդկանց ատամների առողջությունը։ Պարզվել է, որ կնանց ատամներն ավելի լավ են պահպանվել, քան տղամարդկանց ատամները։

Նրանք ուսումնասիրել են շաքարախտից տառապող բուժառուների ատամների պահպանման դինամիկան։ Ուսումնասիրվել են 2021-2023 թվականներին կլինիկա այցելած 218 շաքարային դիաբետով բուժառուների ցուցանիշները, գրում է Naked Science-ը։

Այս ընթացքում օգնության դիմած բոլոր բուժառուների բժշկական փաստաթղթերի վերլուծությունը ցույց է տվել շաքարախտից տառապողների 5,5%-ը, նշել են հետազոտության հեղինակները:  Նրանցից 51,2%-ը տարեցներ են, 48,8%-ը՝ զառամյալներ։ Ընդ որում կանայք երեք անգամ ավելի շատ են եղել, քան տղամարդիկ՝ նրանց թիվը կազմել է համապատասխանաբար 201 և 67 մարդ։ Ամենաշատ խումբը եղել է շաքարային դիաբետից և ատամների իսպառ բացակայությամբ բուժառուների խումբը՝ 196 մարդ, որոնցից 89,9%-ը՝ տարեցներ, մինչդեռ երկու ծնոտի ատամների ամբողջական կորուստ նկատվել է բուժառուների 12,0%-ի շրջանում, վերին ծնոտի վրա՝ 50,3%-ի շրջանում, ստորին ծնոտի վրա՝ 37,7%-ով՝ 1,5 անգամ գերազանցելով համեմատական խմբ բուժառուներին:

Պարզվել է, որ շաքարային դիաբետով միջին տարիքի բուժառուների բացակայող ատամների թիվը կազմել է 13,7 ± 0,8՝ 1,7 անգամ գերազանցելով համեմատական ​​խմբին։ Ավելին, շաքարային դիաբետով հիվանդ կանանց ցուցանիշներն ավելի բարձր են եղել, քան տղամարդկանց։ Համեմատության խմբում ոչ շաքարային դիաբետով բուժառուների վիճակը հակառակն էր՝ տղամարդիկ  ավելի շատ բացակայող ատամներ ունեին, քան կանայք։

Շաքարային դիաբետով տարեց մարդկանց շրջանում նկատվել է ատամի կորստի քանակի աճ՝ մինչև 14,4 ± 0,6, ինչը 1,3 անգամ գերազանցել է համեմատական ​​խմբի ցուցանիշները՝ 11,4 ± 0,6։ Դիաբետով և առանց շաքարախտի, տղամարդկանց բացակայող ատամների միջին թիվը կանանց համեմատ 1,2 անգամ ավելի է եղել:

Ծերության շրջանում կորցրած ատամների քանակի խմբերի տարբերությունը հարթվել է, որը շաքարային դիաբետով բուժառուների շրջանում կազմել է 15,5 ± 0,95, իսկ համեմատական ​​խմբում՝ 15,0 ± 0,8: Ավելին, շաքարային դիաբետով բուժառուների բացակայող ատամների թիվը կանանց համեմատ տղամարդկանց դեպքում (19,8 ± 1,8) 1,4 անգամ ավելի է եղել։ Համեմատական խմբում տարբերությունն աննշան էր։

Ատամների պահպանումն ուսումնասիրելիս պարզվել է, որ տարիքի հետ ինչպես շաքարային դիաբետով բուժառուների, այնպես էլ առողջների շրջանում ցուցանիշները նվազել են։ Համեմատական խմբում ցուցանիշներն ավելի բարձր են եղել՝ 45-60 տարեկանում՝ 1,7 անգամ, 61-75 տարեկանում՝ 1,3 անգամ, 75-90 տարեկանում՝ մոտավորապես միանման։

«Յուրաքանչյուր տարիքային խմբում շաքարային դիաբետից տառապող  կանանց ատամնաբուժական առողջությունն ավելի բարձր էր, քան տղամարդկանցը, - ասում են գիտնականները:  Ամենաէական տարբերությունները նկատվել են ծերության շրջանում, երբ կանանց ցուցանիշները 1,5 անգամ գերազանցում են տղամարդկանց ցուցանիշներին։ Համեմատական խմբում, ընդհակառակը, ծեր և զառամյալ տարիքում տղամարդկանց ատամների պահպանումը կանանց համեմատ 1,2 անգամ ավելի է եղել։ Շաքարային դիաբետով բուժառուների շրջանում ատամների բացակայության և պահպանման միջև ամուր կապ է նկատվել, մինչդեռ համեմատական ​​խմբում՝ չափավոր հարաբերակցություն ատամների բացակայության և տարիքի միջև։

Բացի դրանից, ատամնաբուժական արատների ծանրությունը գնահատելիս խմբերի համեմատական ​​վերլուծությունը ցույց է տվել, որ շաքարային դիաբետով բուժառուների շրջանում 3,4 անգամ ավելի հաճախակի է ծամող ատամների երկկողմանի բացակայությունը, իսկ ատամների լիակատար բացակայությունը՝ 1,5 անգամ ավելի հաճախակի է հանդիպել: