«Էրեբունի» ճառագայթային բուժման կենտրոնի այցելուներն այս անգամ լրագրողներն էին։ Կարևոր համարելով ԶԼՄ–ների դերը առողջապահական ոլորտի լուսաբանման գործում՝ կենտրոնը լրագրողների համար կազմակերպել էր ծանոթություն–շրջայց։

Նորագույն տեխնոլոգիաներով ու ամենանոր սարքավորումներով հագեցած կենտրոնի հիմնադրմամբ Հայաստանը կարևոր քայլ է կատարել քաղցկեղի բուժման գործում՝ դառնալով տարածաշրջանում առաջատարը ճառագայթային բուժման առումով։ Այստեղ կիրառվում են բոլոր այն մեթոդները, որոնց համար նախկինում պացիենտները ստիպված էին դիմել արտասահմանյան կլինիկաներ: 

Մանրամասները՝ տեսանյութում։