Նյու Յորքի համալսարանի գիտնականները պնդում են, որ գեների վրա հիմնված արյան պարզ թեստը կարող է ճշգրիտ կանխատեսել երրորդ աստիճանի մելանոմայից տառապող որոշ բուժառուների օրգանզիմում քաղցկեղի կրկնության հավանականությունը:

Ըստ հետազոտության հեղինակների՝ հրապարակված բժշկագիտական  The Lancet Oncology հանդեսում, նոր թեստը փնտրում է ԴՆԹ-ի հատուկ տեսակ, որը թողարկվում է 3-րդ աստիճանի մելանոմայից տառապող որոշ բուժառուների ուռուցքների կողմից, որը հայտնաբերվիս քաղցկեղը վերադարձի մեծ հավանականություն է ցույց տալիս ավշային հանգույցների վիրահատությունից հետո:

3-րդ աստիճանի մելանոման մաշկի քաղցկեղի սրացած ձև է, որի ժամանակ չարորակ ուռուցքը տարածվել է սկզբնական տեղից դուրս՝ մոտակա ավշային հանգույցների կամ հարակից հյուսվածքների մեջ՝ պահանջելով ագրեսիվ բուժում, մասնավորապես՝ վիրահատություն, իմունոթերապիա կամ նպատակային թերապիա՝ դրա հետագա սաստկացումը սահմանափակելու համար:

Մուտացված BRAF գեներով 3-րդ աստիճանի մելանոմա ունեցող բուժառուների հարյուրավոր պլազմայի նմուշների վերլուծությունը, որոնք կազմում են մաշկի քաղցկեղով բուժառուների մոտ կեսը, պարզել է, որ նրանց 80%-ի շրջանում, որոնց նմուշները պարունակում են շրջանառվող ուռուցքային ԴՆԹ կամ ctDNA, ի վերջո կրկնվող քաղցկեղ են զարգացել:

Կանխատեսման ճշգրտության բարձր մակարդակը նշանակում է, որ ուռուցքաբաններն ու մաշկաբանները շուտով կունենան արժեքավոր նոր գործիք՝ արագ և հեշտությամբ պարզելու համար, թե որ բուժառուներն են առավել հակված արձագանքելու վիրահատությունից հետո հետագա «ադյուվանտ» թերապիային, համարում են հետազոտության հեղինակները: