ՀՀ ԱԺ առողջապահական հարցերի նախկին ղեկավար Նարեկ Զեյնալյանը նշանակվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ բժշկական և վարչական աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Զեյնալյանին, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ 

Նախարար Ավանեսյանն շնորհակալություն է հայտնել նախկին տնօրեն Արման Հովակիմյանին և ողջ թիմին կատարած մեծ աշխատանքի համար։

Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Զեյնալյանին էլ մաղթել է հաջողություններ առաջիկա ծրագրերում ու աշխատանքում։

Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին հայտնի դարձավ, որ երկու պետական բուժհիմնարկների՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ և Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենները կլքեն իրենց պաշտոնները։