Ձախ աչքի վիրահատությունից հինգ տարի անց վաթսունհինգամյա Արփիկ Վանոյանի տեսողությունը հանկարծակի վատթարացել է։ Մի քանի ամիս առաջ է զգացել, որ աչքը չի տեսնում։ Ակնաբույժը կնոջն ուղղորդել է նյարդաբանի մոտ, որի ցուցումով նա անցել է ԿՏ հետազոտություն։ ԿՏ–ն ցույց է տվել, որ կնոջ մոտ հիպոֆիզի մակրոադենոմա է։
«Նաիրի» ԲԿ Նյարդաբանության և նյարդավիրաբուժության ծառայության ղեկավար Արման Հակոբյանն առաջարկել է գոյացությունը հեռացնել նորագույն մեթոդով՝ առանց գլխին կտրվածք անելու։ Վիրահատությունը կատարվում է քթից, էնդոսկոպիկ եղանակով՝ նեյրոնավիգացիայի օգնությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում։





