Բիրմինգհեմի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են Կանադայում և Մեծ Բրիտանիայում 2-րդ տիպի շաքարախտով նոր ախտորոշված և տնային ֆիզիկական ակտիվության ծրագրին հետևող հիվանդների վարքագիծը: Նրանցից ոմանք իրենց սմարթֆոնին զուգահեռ կրում էին խելացի ժամացույցներ՝ զուգակցված առողջապահական հավելվածի հետ: Պարզվել է՝ մասնակիցներն ավելի մեծ հավանականությամբ կսկսեն և կշարունակենլ. նպատակային վարժություններ, եթե նրանց օգնի դյուրակիր տեխնոլոգիան, գրում է «Научная Россия»-ն: Հետազոտությանը մասնակցել է 125 մարդ, իսկ 12 ամիս անց նրանցից 82%-ը մնացել է։
Հրապարակելով իրենց արդյունքները BMJ Open գիտական հանդեսում՝ հետազոտողների միջազգային թիմը մասնակիցների շրջանում բացահայտել է մի շարք պոտենցիալ կլինիկական առավելություններ, ներառյալ արյան շաքարի մակարդակի և սիստոլիկ արյան ճնշման բարելավումը:
«Մենք պարզեցինք, որ դյուրակիր տեխնոլոգիայի կենսաչափական տվյալների օգտագործումը լայն հնարավորություններ է ընձեռում նոր ախտորոշված շաքարախտով մարդկանց տանը վարժության անհատականացված ծրագրով խրախուսելու համար՝ դրանից բխող բոլոր առողջական օգուտներով»,-ասում է հետազոտության համահեղինակ, դոկտոր Քեթի Հեսքեթը Բիրմինգհեմի համալսարանից:
Հետազոտողները պարզել են, որ բացի արյան շաքարի և արյան ճնշման վերաբերյալ տվյալների խրախուսումից, ծրագիրը կարող է օգնել նվազեցնել խոլեստերինը և բարելավել կյանքի որակը: Մասնակիցներն աստիճանաբար ավելացրել են իրենց միջինից մինչև բարձր ինտենսիվության ֆիզիկական ակտիվությունը՝ նպատակ ունենալով 6 ամսվա ընթացքում շաբաթական 150 րոպե, և ստացել են ֆիզիկական վարժության մասնագետի վիրտուալ աջակցություն վարքագծային խորհրդատվությունը:
Ծրագրում կիրառվել է հետադարձ կապ և տվյալների փոխանակում՝ անհատական ֆիզիկական ակտիվության ծրագրերի մշակմանը աջակցելու համար: Դյուրակիր տեխնոլոգիաները ներառում էին մասնագետ մարզիչների առցանց հարթակի և մասնակիցների սմարթֆոնների վեբ հավելվածի հետ սինխրոնիզացված խելացի ժամացույց՝ 3D արագացուցիչով և օպտիկական զարկերակային մոնիտորով:
«Ծրագիրը առաջարկում էր մի շարք մարզումներ, ներառյալ սրտանոթային և ուժային մարզումներ, որոնք կարելի էր անել առանց մարզասրահ հաճախելու,-հավելել է դոկտոր Հեսքեթը: -Ծրագրի նպատակն է մարզանքը դարձնել 2-րդ տիպի շաքարախտով հիվանդ մարդկանց առօրյա կյանքի անբաժանելի մասը, ինչն, արդյունքում, կբարելավի նրանց ֆիզիկական և մտավոր առողջությունը»:
Հետազոտությանն ընդգրկած էին նախորդ 5-24 ամիսների ընթացքում ախտորոշած 40-75 տարեկան մասնակիցներ, որոնք իրենց առողջական վիճակը կառավարում էին ապրելակերպը փոփոխելու միջոցով կամ միայն մետֆորմին ընդունելով:






