Թուլեյնի համալսարանի ամերիկացի գիտնականները պարզել են, որ մելանոմայի եւ քաղցկեղի այլ տեսակների դեմ օգտագործվող իպիլիմումաբ դեղամիջոցը կարող է լինել իդիոպաթիկ թոքային ֆիբրոզի (ԻԹՖ) բուժման բանալին՝ անբուժելի հիվանդություն, որի հետեւանքով հիվանդների 50 տոկոսը մահանում է երեք տարվա ընթացքում: Արդյունքները հրապարակվել են Journal of Clinical Investigation (JCI) գիտական ​​ամսագրում։

ԻԹՖ-ի դեպքում «ծերացած» թոքերի բջիջները կուտակվում են՝ առաջացնելով սպիներ։ Բայց իմունային համակարգը չի հեռացնում դրանք CTLA4 սպիտակուցի ավելցուկի պատճառով, որը արգելափակում է T-բջիջները:

Թիմը պարզել է, որ իպիլիմումաբը ճնշում է CTLA4-ը՝ թույլ տալով իմունային համակարգին մաքրել վնասված բջիջները: Մկների վրա թեստերը ցույց են տվել, որ դեղամիջոցը 40-60 տոկոսով նվազեցնում է ֆիբրոզը եւ վերականգնում թոքերի հյուսվածքը:

Հետազոտողների խոսքով՝ իրենք գտել են, թե որն է առաջին արդյունավետ բուժումը, որը կարող է հակադարձել սպիների առաջացման գործընթացը:

Բացի այդ, մոտեցումը կարող է կիրառվել այլ հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են Ալցհեյմերի հիվանդությունը կամ սրտի անբավարարությունը:

Մարդկանց վրա փորձերը կսկսվեն 2024-2025թթ.։ Եթե մեթոդը հաստատվի, դա առաջընթաց կլինի ողջ աշխարհում ԻԹՖ ունեցող 3 մլն պացիենտների բուժման գործում։