Ամստերդամի համալսարանի բժշկական կենտրոնի նիդեռլանդացի գիտնականները մշակել են արհեստական բանականության (ԱԲ) վրա հիմնված առաջավոր ալգորիթմ: Այն կարող է հայտնաբերել թոքերի քաղցկեղի նշաններն ախտորոշումից չորս ամիս առաջ: Հետազոտությունը հրապարակվել է British Journal of General Practice (BJGP) գիտական ամսագրում։
Նոր տեխնոլոգիան վերլուծում է պացիենտի ամբողջ բժշկական պատմությունը, ներառյալ ընդհանուր պրակտիկայի բժիշկների չկառուցակցված գրառումները:
Ալգորիթմը բացահայտում է բժիշկների գրառումներում թաքնված օրինաչափությունները եւ «տագնապալի ազդանշանները»։ Դա թույլ է տալիս նախապես ախտորոշել հիվանդությունը պլանային ընդունման ժամանակ:
Մշակման հեղինակների խոսքով՝ քաղցկեղի դեպքերի 62 տոկոսը կարելի է պարզել զգալիորեն ավելի արագ։ Դա էապես կնվազեցնի մահացությունը. պացիենտների 80 տոկոսը մահանում է մեկ տարվա ընթացքում ուշացած ախտորոշման պատճառով։
«Անգամ չորս շաբաթ շուտ կատարված ախտորոշումը բարելավում է կանխատեսումը, նշանակում է՝ չորս ամիսը կարող է փրկել հազարավոր կյանքեր»,- նշել է պրոֆեսեր Հենք վան Վեերթը, որը ղեկավարել է հետազոտությունը։
Տեխնոլոգիան արդեն թեստավորվել է 52 523 պացիենտների տվյալների վրա, ներառյալ թոքերի քաղցկեղի 2 386 դեպքերը։ Այժմ հետազոտողներն աշխատում են ալգորիթմի ադապտացման ուղղությամբ՝ առողջապահության տարբեր համակարգերի համար։






