Դաշնային գիտնականներն այս շաբաթ հաստատեցին, որ Միացյալ Նահանգները ներկայում նկատվում է կարմրուկի իր ամենախոշոր բռնկումը 2000 թվականին հիվանդությունն արմատախիլ հայտարարվելուց հետո:
Ընթացիկ տարում երկրում գրանցվել է կարմրուկի առնվազն 800 դեպք, և փորձագետները կասկածում են, որ այդ թիվն ավելի մեծ է, գրում է The New York Times-ը:
Տեխասի նահանգի առողջապահության դեպարտամենտի տվյալներով՝ դեպքերի ամենամեծ թիվը գրանցվել է Տեխասում, Օկլահոմայում և Նյու Մեքսիկոյում, միայն Տեխասում հունվարի վերջից 624 դեպք է գրանցվել:
«Դա ԱՄՆ-ում ամենախոշոր բռնկումն է, երբ 2000 թվականին կարմրուկն արմատախիլ հայտարարվեց», -ասում է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) կարմրուկի աշխատանքային խումբը ղեկավարող բժիշկ Դեն Ֆիլարդոն:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը ևս յոթ աշխատակից է ուղարկում Տեխաս՝ օգնելու համարկառավարել բռնկումը, հավելել է Ֆիլարդոն: Երկու աղջիկներ Տեխասում, երկուսն էլ չպատվաստված, մահացել են հիվանդությունից. դա ԱՄՆ-ում վերջին 10 տարվա ընթացքում կարմրուկից մահացության առաջին դեպքն է:
Երկրում դեպքերի մոտ 70%-ը տեղի է ունենում միջինը 8 տարեկան երեխաների շրջանում։ Կարմրուկով 85 մարդ, կամ մոտ 11%-ը հոսպիտալացվել է։ Վարակվածներից շատերը չեն պատվաստվել։ Մնացածի պատվաստման կարգավիճակն անհայտ է։
Դեպքեր են գրանցվել նաև Կանադայի Օնտարիո (մոտ 1000 դեպք) և Մեքսիկայի Չիուահուա (ավելի քան 400 դեպք) համայնքներում:
Ըստ պաշտոնյաների՝ համաճարակը կարող է գերազանցել 2019 թվականի 1249 դեպքերի թիվը, ինչը կստիպի 11-ամսյա պատասխան քայլեր ձեռարկել, որի մեջ ներգրավված կլինեն հարյուրավոր հանրային առողջապահության աշխատողներ և ավելի քան 8 միլիոն դոլարի ներդրում կպահանջեն:






