Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ հայտնի ինհալյատորի արտադրության դադարեցումից հետո Միացյալ Նահանգներում ավելի ու ավելի շատ երեխաներ են հրաժարվում ասթմայի դեմ պայքարելու համար ստերոիդային ինհալյատորներ օգտագործելուց:
2024 թվականին GlaxoSmithKline-ը Flovent-ը հանել է շուկայից։ Ինհալյատորը սովորաբար նշանակվում էր երեխաների՝ ասթմայի նոպաները կանխելու համար։
Դեղագործական ընկերությունը շարունակում էր վաճառել քիմիապես նույնական «հաստատված ջեներիկ», սակայն որոշ ընտանիքներ, ըստ որոշ տեղեկությունների, դժվարություններ են ունեցել դեղամիջոցը ձեռք բերելու հարցում, քանի որ նրանց ապահովագրությունը կամ չէր ծածկում այն, կամ պահանջում էր ավելի բարձր անձնական ծախսեր, հայտնել են գիտնականները Journal of the American Medical Association բժշկագիտական հանդեսում։
Արդյունքները ցույց են տվել, որ հավանականությունը, որ ասթմայի նոպան կանխելու համար երեխաները ձեռքի տակ չեն ունենա ստերոիդային ինհալյատոր, 6 տոկոսային կետով ավելի էր։
Գիտնականները պարզել են, որ 2021-2023 թվականների ընթացքում Flovent ֆլուտիկազոն) նշանակված 18 տարեկան և ավելի փոքր բուժառուների շրջանում ասթմայի ինհալյատորների հասանելիությունը 41%-ից նվազել է մինչև 35%։
Համեմատության համար նշենք, որ այլ ինհալացիոն ստերոիդներ նշանակված ասթմայով երիտասարդ հիվանդներn ինհալյատորին հասանելիություն ունեին մոտավորապես նույն ցուցանիշով՝ 38%, ցույց են տվել արդյունքները:
Հետազոտողները նշել են, որ ֆլուտիկազոնի պրոպիոնատի ինհալացիոն աէրոզոլ Flovent-ը, ավելի ստույգ, շուկայից հանվել է արտադրողների ԱՄՆ Medicaid ծրագրերի շրջանակում վճարվող զեղչերի փոփոխությունների պատճառով՝ դեղամիջոցի վրա զեղչ ստանալու նպատակով։ Պատմականորեն այս զեղչերը սահմանափակված էին, սակայն 2021 թվականի մարտի 11-ին ընդունված Ամերիկյան փրկարարական ծրագրի մասին օրենքը (American Rescue Plan Act of 2021) վերացրել է այդ սահմանը 2024 թվականի հունվարին, հայտնել են հետազոտողները։
«Մեր արդյունքները ցույց են տալիս, որ Medicaid-ի զեղչի սահմանաչափի վերացումն անսպասելի հետևանքներ է ունեցել ասթմայով երեխաների համար»,-գրել են հետազոտության հեղինակները։






