Մեկ վայրկյան… Երկու… Երրորդին արդեն հրշեջ մեքենան տեղում է։ Փրկարարներն ու բժիշկները արագ արձագանքում են։ Մի կողմում՝ վիրավորներ, մյուսում՝ բժշկական խալաթով ուսանողներ, ովքեր վստահ ու արագ ձեռնամուխ են լինում վերակենդանացման գործողություններին։ Ո՛չ, սա ֆիլմ չէ։ Սա կյանքի հետ սերտ առնչվող իրողություն է՝ բեմադրված արտակարգ իրավիճակ Էրեբունի Բժշկական Ակադեմիայի բակում։
Այսօր այստեղ մարդաշատ էր։ Ընդունելության նախաշեմին Ակադեմիան իր դռները բացել էր ոչ միայն ապագա բժիշկների, այլև առողջապահության ոլորտի հանդեպ հետաքրքրություն ունեցող բոլոր անձանց առաջ։ Բժշկությամբ հետաքրքրվող դպրոցականներ, ուսանողների ծնողներ, ոլորտի մասնագետներ ու գործընկեր հաստատությունների ներկայացուցիչներ եկել էին՝ տեսնելու, թե ինչպես է ակադեմիան կրթում և ձևավորում ապագա մասնագետներին։
Մանրամասները՝ տեսանյութում;





