Հայաստանում 2023 թվականի նոյեմբերի 1-ից հետո ծնված և 12 ամսականը լրացած երեխաների 13%-ը ստացել է ջրծաղիկի դեմ պատվաստումը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

Գերատեսչությունը հայտնել է, որ մինչև տարեվերջ նախատեսվում է պատվաստումով ընդգրկել թիրախային խմբի երեխաների մինչև 50%-ը։

Հայաստանում ջրծաղիկի դեմ պատվաստման գործընթացը սկսվել է 2025 թվականի հունվարի 31-ին։ Պատվաստումն իրականացվում է փուլերով։

Առաջին փուլի պատվաստումները կիրականացվեն 2023 թվականի նոյեմբերի 1-ից հետո ծնված, 12 ամսական դարձած և փաստաթղթավորված պատվաստման կարգավիճակ չունեցող երեխաներին։ Հաջորդ փուլի պատվաստումները կտրվեն զորակոչիկներին։

2024 թվականին Հայաստանում գրանցվել է ջրծաղիկի 22 011 դեպք։