Մեքսիկայի նահանգի ինքնավար համալսարանի և այլ գիտական կենտրոնների մեքսիկացի գիտնականները հայտնաբերել են դասական երաժշտության անսովոր ազդեցությունը արգանդում զարգացող պտղի վրա։ Հետազոտությունը հրապարակվել է Chaos բժշկագիտական հանդեսում։
Փորձին մասնակցել են հղիության երրորդ եռամսյակում գտնվող 37 հղի կանայք։ Պտղերի ստամոքսներին դրված ականջակալներով նվագվել են երկու դասական ստեղծագործություններ՝ Կամիլ Սեն-Սանսի «Կարապը» և մեքսիկացի կոմպոզիտոր Աբունդիո Մարտինեսի Arpa de Oro վալսը։ Վերլուծության համար օգտագործվել են առաջադեմ մաթեմատիկական եղանակներ, որոնք հնարավորոթյուն են տվել արձանագրել սրտի ռիթմի աննշան փոփոխությունները։
Պարզվել է՝ երաժշտություն լսելուց հետո պտղի սրտի ռիթմը ցույց է տվել ավելի բարձր կայունություն և կանխատեսելիություն։ Ազդեցությունը հատկապես ուժեղ էր մեքսիկական մեղեդի նվագելիս, ինչը ենթադրում է երաժշտության վրա հնարավոր մշակութային առանձնահատկությունը:
«Մենք տեսնում ենք, որ երաժշտությունը, կարծես, չծնված երեխայի սրտի տրոփյունն ավելի հանդարտ է դարձնում», - պարզաբանել է հետազոտության ղեկավար Էրիկ Ալոնսո Աբարկա-Կաստրոն: Գիտնականները շեշտում են, որ դրանք այս ուղղությամբ սոսկ առաջին քայլերն են։
Մինչդեռ, մասնագետները խորհուրդ են տալիս, որ ապագա մայրերը չտարվեն պտղի նպատակային «երաժշտական կրթությամբ», այլ պարզապես հաճելի մեղեդիներ վայելեն. սա, ամեն դեպքում, բարենպաստ մթնոլորտ կստեղծի ինչպես երեխայի, այնպես էլ ծննդկանի համար:






