2022 թվականի մայիս-հունիս ամիսներին տիկին Անահիտ Ավանեսյանն ինձ վստահել էր «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավար կազմի փոփոխությունը: Արդյունքում «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում տնօրեն և փոխտնօրեններ փոխվեցին և նրանց փոխարեն նշանակվեցին Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի երեք աշխատակից՝ իմ տեղակալները և մեր հոգեբույժը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Սուրեն Նազինյանը։
«Կարճ ժամանակ անց՝ օգոստոսին, այդ շրջանում ինձ համակարգող փոխնախարար տիկին Լենա Նանուշյանն ինձ ակնարկեց կազմակերպել քրեական գործ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի նախկին տնօրեն Արեգա Հակոբյանի նկատմամբ: Նույն ակնարկն արեց նաև տիկին Անահիտ Ավանեսյանը, եթե չեմ սխալվում, 2022-ի սեպտեմբերին:
Ես իհարկե ոչինչ չարեցի:
Տեսնես տիկին Նանուշյանը գիտի՞, որ տիկին Ավանեսյանի հետ փոխկապակցված «Արֆարմացիան» պայմանագիր է կնքել տիկին Արեգա Հակոբյանին պատկանող «Սիգմա-մեդ» մասնավոր նարկոլոգիական ծառայություններ մատուցող ընկերության հետ՝ դեղահաբերով մեթադոնի մատակարարման համար», – գրել է նա։






