Հյուսիսային Դակոտան դարձել է կարմրուկի բռնկման վերջին նահանգը՝ դառնալով երկրի՝ այս խնդրին բախված 11-րդ նահանգը, հաղորդում է Associated Press-ը։ Հյուսիսային Դակոտայի Առողջապահության և մարդկային ծառայությունների դեպարտամենտի տվյալներով՝ ինը դեպքն էլ գրանցվել է Ուիլյամս շրջանում՝ Հյուսիսային Դակոտայի արևմուտքում։

Հաստատված դեպքերից երեքը չպատվաստված երեխաների առաջին վարակումներ են. նրանք, հնարավոր է, վարակվել են այլ նահանգից եկած ճանապարհորդներից։ Հինգի դեպքում չպատվաստված մարդկիկեն, որոնք չեն շփվել այլ հիվանդ մարդկանց հետ, ինչը համայնքում վարակի փոխանցման վերաբերյալ մտահոգությունների տեղիք է տալիս։

ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի վերջին տվյալներով՝ այս տարի Միացյալ Նահանգներում գրանցվել է կարմրուկի 935 դեպք։ Սա ավելի քան երեք անգամ գերազանցում է 2024 թվականի ընթացքում գրանցված դեպքերի թիվը։

Կարմրուկով հիվանդների մեծ մասը երեխաներ են (30%-ը՝ 5 տարեկանից փոքր, 38%-ը՝ 5-ից 19 տարեկան): Հոսպիտալացվել է 121 մարդ, գրանցվել է մահվան երեք դեպք։ Վարակվածների իննսունվեց տոկոսը չի պատվաստվել, կամ նրանց պատվաստման կարգավիճակն անհայտ է եղել։ 2 տոկոսը ստացել է կարմրուկի, խոզուկի և կարմրախտի պատվաստանյութի մեկ դեղաչափ, իսկ 2 տոկոսը՝ երկու դեղաչափ։

Կարմրուկի դեպքերի մեծ մասը Տեխասում է՝ երեք ամիս տևած բռնկման ընթացքում՝ երեքշաբթի օրվա դրությամբ՝ հաստատվել է 702 դեպք։ Կանզասում գրանցվել է 48 դեպք, իսկ Նյու Մեքսիկոյում՝ 67: Երեք կամ ավելի դեպքով ակտիվ բռնկումներ ունեցող մյուս նահանգներից են Ինդիանան, Միչիգանը, Մոնտանան, Օհայոն, Օկլահոման, Փենսիլվանիան և Թենեսին:

Կարմրուկի դեպքեր են գրանցվել նաև հետևյալ նահանգներում՝ Ալյասկա, Արկանզաս, Կալիֆոռնիա, Կոլորադո, Ֆլորիդա, Ջորջիա, Հավայան կղզիներ, Իլինոյս, Քենթուքի, Լուիզիանա, Մերիլենդ, Մինեսոթա, Միսսուրի, Նյու Ջերսի, Նյու Յորք, Ռոդ Այլենդ, Վերմոնտ, Վիրջինիա և Վաշինգտոն։