Եվրոպական դեղերի գործակալության (EMA) տվյալներով՝ ԵՄ ռադիոդեղագործական ոլորտի առջև ծառացած հիմնական մարտահրավերներն են հումքից կախվածությունը, մատակարարման խնդիրները և արտադրական հզորությունները։

Եվրոպան ռիսկի է դիմում բախվելու ռադիոակտիվ դեղագործական արտադրանքի պակասի, եթե չլուծի Ռուսաստանից և ԱՄՆ-ից եկող հումքից իր կախվածության խնդիրը և չբարելավի սահմանային տրանսպորտի արդյունավետությունը։ Այս մասին հայտնում են Եվրոպական դեղերի գործակալության (EMA) մասնագետները։ Մասնագետները շեշտում են, որ ռադիոդեղագործական միջոցների արտադրության ավելացումն ինքնին չի ապահովի Եվրոպային անհրաժեշտ դեղամիջոցներով մատակարարումը։

Ռադիոակտիվ դեղագործական պատրաստուկները պարունակում են ռադիոակտիվ իզոտոպներ, որոնք անհրաժեշտ են մի շարք հիվանդությունների, հիմնականում չարորակ ուռուցքների ախտորոշման և բուժման համար, գրում է Euronews-ը։

Ռադիոդեղագործական դեղամիջոցների արտադրությունը և տեղափոխումը խստորեն կարգավորվում են օրենքներով և կանոնակարգերով։ EMA-ն զգուշացնում է, որ ԵՄ առկա մատակարարման շղթան սահմանափակված է ոչ միայն արտադրական հզորություններով, այլև խոչընդոտվում է տրանսպորտային կանոններով։ Եվրոպական դեղերի գործակալությունը հատկապես մտահոգված է ԵՄ-ի կողմից հիմնական հումքի մատակարարման հարցում երրորդ երկրներից մեծ կախվածությամբ։