Մայիսի 12-ը նշվում է որպես բուժքույրերի միջազգային օր։ Էրեբունի բժշկական ակադեմիայի բուժքույրերի համար օրը նշանավորվեց հեղինակավոր Sigma Nursing միջազգային կազմակերպությանն անդամակցությամբ։ Կազմակերպությանն անդամակցությունը նրանց հնարավորություն է տալիս մասնակցելու միջազգային կոնֆերանսներին, այլ երկրների բուժքույրերի հետ փորձի փոխանակման ծրագրերին, զարգացնելու մասնագիտական կարողությունները։
Էրեբունի բժշկական ակադեմիայում տեղի ունեցած աշխատաժողովի շրջանակում ակադեմիայի շրջանավարտների ու ուսանողների հետ իրենց փորձով կիսվեցին Sigma nursing կազմակերպության հիմնադիրներն ու անդամները։
Մանրամասները՝ տեսանյութում։





