Լոս Անջելեսի Կալիֆոռնիական համալսարանի վիրաբույժները պատմության մեջ առաջին անգամ մարդու միզապարկի փոխպատվաստում են իրականացրել։ Բարդ պրոցեդուրան ներառում էր ինչպես նոր միզապարկի, այնպես էլ դոնորից վերցված նոր երիկամի փոխպատվաստում։ Վիրաբույժները նախ փոխպատվաստել են երիկամը, այնուհետև՝ միզապարկը, որից հետո երիկամը միացրել են նոր միզապարկին։

Ամբողջ պրոցեդուրան տևել է մոտ ութ ժամ, իսկ հիվանդի երիկամների ֆունկցիան անմիջապես բարելավվել է։