Ըստ միջազգային զեկույցի՝ մինչև 2030 թվականը ամբողջ աշխարհում գրեթե կես միլիարդ դեռահաս տառապելու են ճարպակալումից կամ ավելորդ քաշից, իսկ 1 միլիարդը կհայտնվի կանխարգելելի հիվանդությունների սպառնալիքի առաջ։
Թեև վերջին երկու տասնամյակների ընթացքում դեռահասների մահացությունը ավելի քան մեկ քառորդով նվազել է, համաշխարհային տվյալների համապարփակ վերլուծությունը ցույց է տալիս, որ հինգ տարվա ընթացքում աշխարհի 10-24 տարեկանների առնվազն կեսը կապրի այն երկրներում, որտեղ առողջական խնդիրները, մասնավորապես՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը և վաղ հղիությունը կանխարգելելի են։ Դեպրեսիան և վատ սնունդը «ամենօրյա սպառնալիք են նրանց առողջությանը, բարեկեցությանը և ապրելու հնարավորություններին»։
Հեղինակները զգուշացնում են, որ երիտասարդների առողջությունը հասել է «շրջադարձային կետի»։ Մինչև 2030 թվականը 464 միլիոն երիտասարդ տառապելու է ճարպակալումից կամ ավելորդ քաշից, ինչը 143 միլիոնով ավելի է, քան 2015 թվականին, ըստ The Lancet բժշկագիտական հանդեսի՝ ասված է Դեռահասների առողջության և բարեկեցության կոմիտեi (Commission on Adolescent Health and Betterbeing) զեկույցում։
Զեկույցում նշվում է նաև երիտասարդների հոգեկան առողջության «զգալի վատթարացումը» և ասվում, որ կլիմայական ճգնաժամը դեռահասների առողջության համար «նոր զգալի սպառնալիքներ» է առաջացնում։






