ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը եւ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հայրապետյանը Իսպանիայի Բարսելոնա քաղաքում մասնակցել են «Թոքային հիվանդությունների եւ տուբերկուլոզի» 45-րդ միջազգային կոնֆերանսին:
Կոնֆերանսի ժամանակ քննարկվել են աշխարհում տուբերկուլոզի համաճարակաբանական իրավիճակին, տուբերկուլոզի դեմ պայքարի միջոցառումներին, այդ հիվանդության ախտորոշման եւ բուժման նոր մեթոդների կիրառմանը վերաբերող հարցեր:
Հայաստանի պատվիրակության անդամները ներկայացրել են մեր երկրում տուբերկուլոզի բուժման նոր մոտեցումներն ու մոդելները, ինչպես նաեւ առողջապահության նախարարության` տուբերկուլոզային ծառայության ֆինանսավորման մեխանիզմների փոփոխությանն ուղղված բարեփոխումները, ինչը մեծ հետաքրքրություն է առաջացրել մասնակիցների շրջանում եւ դրական արձագանք` Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավարության կողմից:






