Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը կոչ է արել շտապ արգելել ծխախոտի եւ նիկոտինային արտադրանքի բոլոր արոմատիզատորները, ներառյալ սիգարետները, նարգիլեն ու էլեկտրոնային սիգարետները, երիտասարդներին կախվածությունից պաշտպանելու համար:

«Ամորտիզատորները կախվածության նոր ալիք են հրահրում եւ պետք է արգելվեն»,- մեջբերել է կազմակերպության մամուլի ծառայությունը «Առանց ծխախոտի» համաշխարհային օրվա կապակցությամբ: Գեբրեյեսուսն ընդգծել է, որ ամորտիզատորները «չեղարկում են ծխախոտի դեմ պայքարում տասնամյակների ընթացքում ձեռք բերված առաջընթացը»: Նշվել է, որ հենց ամորտիզատորներն են քողարկում ծխախոտի եւ նիկոտինային արտադրանքի սուր համը՝ «թունավոր արտադրանքը երիտասարդների համար խայծի վերածելով»։ Դրանք ոչ միայն դժվարացնում են ծխելը թողնելը, այլեւ կապված են թոքերի լուրջ հիվանդությունների հետ:

«Առանց վճռական գործողությունների, ծխախոտի համաշխարհային համաճարակը, որն արդեն ամեն տարի սպանում է մոտ 8 միլիոն մարդու, կշարունակի տարածվել՝ պայմանավորված կախվածությամբ եւ համերի գրավչությամբ»,- նախազգուշացրել է ԱՀԿ ղեկավարը:

Կազմակերպության տվյալներով՝ ներկայում բուրումնավետ ծխախոտի վաճառքը արգելված է աշխարհի ավելի քան 50, էլեկտրոնային սիգարետներինը՝ ավելի քան 40 երկրներում։ Միջոցներ են ձեռնարկել, մասնավորապես, Բելգիան, Դանիան եւ Լիտվան, եւ ԱՀԿ-ն մյուս երկրներին կոչ է անում հետեւել նրանց օրինակին։