Փենսիլվանիայի համալսարանի ամերիկացի գիտնականները քաղցկեղի դեմ նոր՝ CAR-T կոչվող իմունաթերապիա են ստեղծել, որը միաժամանակ հարձակվում է ուռուցքային երկու սպիտակուցների՝ EGFR-ի և IL13Rα2-ի վրա։ Ի տարբերություն ստանդարտ եղանակների, բջիջները ներարկվում են անմիջապես ուղեղ-ողնուղեղային հեղուկի մեջ, ինչը մեծացնում է բուժման արդյունավետությունը։ Հետազոտությունը հրապարակվել է Nature Medicine (NatMed) բժշկագիտական հանդեսում։
Փորձարկումներին մասնակցել են կրկնվող գլիոբլաստոմայով (ուղեղի ուռուցք) 18 բուժառու, որոնց միջին կենսակայունությունը սովորաբար չի գերազանցում 6-10 ամիսը։
Թեստերը ցույց են տվել, որ բուժառուների 62%-ի ուռուցքները փոքրացել են չափսերով, իսկ յոթ մասնակիցներից երեքը (43%) ապրել են մեկ տարուց ավելի։ Բուժառուներից մեկի վիճակն արդեն 16 ամիս կայուն է։
Գիտնականները միաժամանակ պարզել են, որ մոդիֆիկացված բջիջներն օրգանիզմում շուրջ մեկ տարվա ընդունումից հետո ակտիվ են մնացել՝ շարունակելով պայքարել ուռուցքի դեմ։
Թերապիան ճանաչվել է անվտանգ, չնայած բուժառուների 56%-ն կառավարելի նյարդաբանական կողմնակի ազդեցություններ է ունեցել։
Հետազոտության հաջորդ փուլերը ներառում են բազմակի բջիջների ներարկումների փորձարկում, մեթոդի կիրառում առաջնային ախտորոշում ունեցող բուժառուների շրջանում և տեխնոլոգիաներիի հետագա օպտիմալացում։






