Կալիֆոռնիայի համալսարանին առընթեր Սան Դիեգոյի բժշկական դպրոցի հետազոտողները նոր գենային թերապիա են մշակել, որը կարող է պաշտպանել ուղեղը վնասումից և Ալցհայմերի հիվանդության դեպքում պահպանել ճանաչողական գործառույթը։ Աշխատանքը հրապարակվել է Signal Transduction and Targeted Therapy (STTT) բժշկագիտական  հանդեսում։

Ի տարբերություն ուղեղում վնասակար սպիտակուցային նստվածքների դեմ ուղղված առկա բուժումների, նոր թերապիան անմիջականորեն ազդում է ուղեղի բջիջների վարքագծի վրա՝ պոենցիալ կերպով՝ լուծելով հիվանդության բուն ​​պատճառները։

Մկների վրա կատարված փորձերի ժամանակ թերապիայի կիրառումը ախտանիշների ի հայտ գալուն պես պահպանել է հիշողությունը, որը հիմնված է հիպոկամպի վրա՝ ուղեղի այն հատվածի, որը սովորաբար ախտահարվում է Ալցհայմերի հիվանդության ժամանակ: Ավելին, բուժված մկները առողջ կենդանիների գեների արտահայտման նմանատիպ օրինաչափություն ցույց տվեցին, ինչը կարող է վկայել բջջային կանոնավոր վարքի վերականգնման մասին։

Հետազոտության հեղինակները նշում են, որ մարդկանց վրա կլինիկական փորձարկումները սկսելուց առաջ անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ։ Սակայն այս մոտեցումն արդեն որպես խոստումնալից քայլ է դիտվում՝ ուղղված նեյրոդեգեներատիվ գործընթացների դանդաղեցմանը կամ նույնիսկ դրանց հետ շրջմանը։