«Էրեբունի» ճառագայթային թերապիայի կենտրոն են այցելել Սոչիի քաղաքապետ Անդրեյ Պրոշունինը, Սոչիի Քաղաքային խորհրդի նախագահ Վիկտոր Ֆիլոնովը, պատգամավորներ։ Հյուրերին դիմավորել են «Էրեբունի» և «Նաիրի» բժշկական կենտրոնների հիմնադիր, պրոֆեսոր Հարություն Քուշկյանը և բժշկական անձնակազմը։
Այցի ընթացքում ներկայացվել են կենտրոնում գործող նորագույն սարքավորումները և բուժման ժամանակակից տեսակները։
Հյուրերը մեծ հետաքրքրությամբ ծանոթացել են կենտրոնի վերջին նվաճումներին՝ մաղթելով հաջողություն և շարունակական զարգացում։















