Պրիմորիեում բժիշկները փրկել են մի դեռահասի, որը պատահաբար կուլ էր տվել դերձակի քորոցը. վիրահատությունը հաջող է անցել, հայտնել է առողջապահության տարածաշրջանային նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի գիշեր Պրիմորիեի Սլավյանկա բնակավայրում, որտեղ ուղարկվել են տարածաշրջանային մանկական կլինիկական թիվ 1 հիվանդանոցի եւ աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոնի բժիշկները։

«Կանչի պատճառը պատահաբար դերձակի քորոց կուլ տված դեռահասին շտապ օգնության տրամադրումն էր... Օտար մարմինը հեռացնելու վիրահատությունը հաջող է անցել»,- նշվել է հայտարարության մեջ, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Բժիշկները նաեւ բացատրել են, որ նման հիվանդներին տեղափոխել հնարավոր չէ. օտար մարմինը կարող է տեղաշարժվել եւ վնասել ներքին օրգանները։

Գրառմանը կցվել է տեսանյութ, որտեղ պատկերված է «մարդու մարմնից օտար առարկան դուրս բերելու» վիրահատությունը։