Խոսքի դժվարություններ ունեցող երեխաները հոգեկան առողջության խնդիրներ ունենալու ավելի մեծ ռիսկի են ենթարկվում, ինչպիսիք են տագնապը եւ դեպրեսիան, զգուշացնում է Speech and Language UK բարեգործական կազմակերպությունը այն հաշվետվությունում, որը հրապարակել է բացառապես BBC հեռուստաալիքը։

Բարեգործական կազմակերպության տվյալներով՝ հոգեկան առողջության պահպաման ծառայություններին դիմող բոլոր երիտասարդների գրեթե կեսը (45 տոկոս) նաեւ խոսքի լուրջ դժվարություններէ ունեցել։

Դրանք կարող են լինել նոր բառեր սովորելու, ոչ վերբալ ազդանշանները հասկանալու կամ կակազելու դժվարություննեը: Կառավարությունը հայտնել է, որ իր «Փոփոխությունների ծրագրի» շրջանակում կապահովի, որ «հազարավոր երեխաներ ստանան հաղորդակցման դժվարությունները հաղթահարելու համար անհրաժեշտ օգնություն»:

Speech and Language UK-ի տվյալներով՝ Մեծ Բրիտանիայում ռեկորդային՝ երկու միլիոն երեխա խոսքի խնդիրներ ունի։ Առողջապահության ազգային ծառայության տվյալներով՝ 2023թ. 8-25 տարեկան յուրաքանչյուր հինգերորդ երեխան եւ երիտասարդը հոգեկան առողջության խնդիր է ունեցել։