Մոսկվայի պետական համալսարանի երեք ամբիոնների գիտնականներ հեղափոխական մոտեցում են առաջարկել, որը հնարավորություն կընձեռի արագացնել ուղեղ-համակարգչային ինտերֆեյսների (BCI), նեյրոպրոթեզների և նյարդային համակարգի հետազոտությունների զարգացումը։ Ավանդական լիտոգրաֆիայի փոխարեն, նրանք լազերային մշակում են կիրառել՝ տանտալի և պլատինի հաղորդիչ շերտով բարակ թաղանթային էլեկտրոդներ ստեղծելու համար։

Բարակ թաղանթային էլեկտրոդներն անվտանգ և կայուն նեյրոնային ինտերֆեյսների մշակման համար հեռակարային մոտեցում են։ ACS Applied Electronic Materials (Q1) հանդեսում հրապարակված («Fast Prototyping of Thin-Film Polyimide Electrodes for Neural Interfacing: Tantalum Metallization as an Alternative to Noble Metals») հոդվածում  հետազոտությունը ներկայացնում է բարակ թաղանթային էլեկտրոդներ պատրաստելու եղանակ, որը նման էլեկտրոդներ պատրաստելու ավանդական մոտեցումների համեմատ ավելի էժան և արագ նախատիպավորման հնարավորություն է ընձեռում։

«Լաբորատորիայի գործունեության ընդամենը 2 տարվա ընթացքում մենք մեծ ճանապարհ ենք անցել՝ մեր առաջին բարակ թաղանթային էլեկտրոդների նախագծման մշակումից մինչև պատրաստի նախատիպերի կենսահամատեղելիության փորձարկումը երկարաժամկետ փորձերի ժամանակ։ Այդ ուղու արդյունքները ներառվել են հրապարակված հոդվածում», -«Научная Россия»-ին տված հարցազրույցւոմ պատմում է Մոսկվայի պետական ​​համալսարանի գիտությունների ինստիտուտի ինվազիվ նեյրոինտերֆեյսների մշակման լաբորատորիայի ղեկավար Վասիլի Պոպկովը։

Այս հետազոտության մեջ նաև տանտալը փորձարկվել է որպես էլեկտրոդի հիմնական հաղորդիչ շերտ։ Տանտալը ավանդականորեն օգտագործվող թանկարժեք մետաղների մատչելի և հուսալի այլընտրանք է։

Տեխնոլոգիան արդեն փորձարկվել է «Պիթիա» նախագծում, որտեղ առնետի ուղեղն առաջին անգամ միացվել է արհեստական ​​բանականությանը։ Փորձը իմպլանտացիայից 6 ամիս անց հյուսվածքների նվազագույն վնասում է ցույց տվել։ Գիտնականներն հանգամանորեն գնահատել են հոդվածում առաջարկված եղանակով արտադրված էլեկտրոդների ֆունկցիոնալությունն ու անվտանգությունը։ Պարզվել է, որ էլեկտրոդներն անվտանգ են շրջակա հյուսվածքների համար նույնիսկ երկարատև օգտագործման դեպքում։ Լաբորատորիայի աշխատանքի արդյունքները լուրջ քայլ են իմպլանտացվող նեյրոնային ինտերֆեյսների օգտագործմամբ արհեստական ​​բանականության և մարդու ուղեղի ինտեգրման ուղղությամբ։

Ապագայում այդ եղանակը կարող է նեյրոպրոթեզավորման և շարժողական ֆունկցիայի վերականգնման չափորոշիչը դառնալ, իսկ առաջիկա 5-10 տարիների ընթացքում հնարավոր կլինի տեսնել նեյրոինտերֆեյսների հետազոտությունների պայթյունային աճ՝ մոտենալով մարդու և տեխնոլոգիայի սերտ ինտեգրման դարաշրջանին։