Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի նախկին տնօրեն Սերգեյ Խաչատչյանը նշանակվել է «Մարգարյան ծննդատան» տնօրեն։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքում։
«Հունիսի 30-ին տեղի ունեցավ ««Մարգարյան ծննդատուն» մոր եվ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» ՓԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը, որի որոշմամբ հաստատվեց իմ նշանակումը որպես կենտրոնի գլխավոր տնօրեն։ Ուրեմն եվ՛, հուլիսի 1-ից անցնում եմ իմ՝ գլխավոր տնօրենի պարտականությունների կատարմանը։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՓԲԸ բաժնետերերին վստահության համար, նաև, շնորհակալ եմ բոլոր նրանց, ով այս երկու ամիսների ընթացքում հավատացել, աջակցել և քաջալերել են ինձ։ Եղեք առողջ, երջանիկ, ունեցեք շատ երեխաներ, թոռներ, ծոռներ․․․մենք Ձեր կողքին ենք», – գրել է նա։






